A
A
Ախթալայի «Նազիկ» պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը. Էկոլուր
Ախթալայի վանքի մոտի «Նազիկ» ռեկուլտիվացված պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: «Նազիկ» պոչամբարն շահագործել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: «Նազիկ» պոչամբարը կոնսերվացվել է 2 անգամ: Առաջին անգամ 1988թ-ին, երկրորդ անգամ, 2010-ին, որից հետո այն ռեկուլտիվացվել է ւ պոչամբարի տարածքում ծառեր են տնկվել:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԷկոԼուրի աշխատանքային խումբը այցելեց պոչամբարի տարածք: Լուսանկարներում երեւում են, որ ծառերը կպել են եւ պոչամբարի տարածքը կանաչել է: Նույնիսկ մասրենին «ծանր մետաղներով հարուստ» առատ բերք է տվել: Սակայն պոչամբարըծածկած հողի շերտը անձրեւների հետ, պոչերը դուրս են եկել մակերես եւ հոսում են Ախթալայի կիրճ: