Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեքահարթակները իբր՝ թեքահարթակներ են

Հասարակություն
teqahartak

Այսօր գործով գնացել էի «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղը (Գարեգին Նժդեհի փող., 32 շենք), որը վերջերս է վերանորոգվել և «հարմարեցվել» հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին: Բայց, ավաղ, մատչելիություն ասելով ոմանք պատկերացնում են միայն թեքահարթակ և անգամ իրենց պատկերացրածը չեն կարողանում իրագործել ինչպես հարկն է: Կարող եք ինքներդ տեսնել թեքահարթակների «հարմարավետությունը» հետևյալ նկարներում: Այստեղ առկա է ոչ միայն բարոյական իրավունքի ոտնահարում, այլև «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատաման մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանի խախտում, որով մասնավորապես ասվում է՝ նոր և հիմնովին վերանորոգվող կառույցները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: teqahartak4 teqahartak5 teqahartak6 teqahartak1 teqahartak2 teqahartak3 «ԷԽՈ» ՀԿ նախագահ` Սերյոժա Օհանջանյան