Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակահարություն

Հասարակություն
f4bffa27c60ea3064bddade854ac2a5f

Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության հետքերով. Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել   Հոկտեմբերի 5ին Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանիև Ռ. Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Վերջինիսմ եղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի միջնորդությունը, ևառերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես խափան մանմիջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, «Ստեփանավան ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի հարվածից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել Ստեփանավանի բնակիչներ՝Վ.Կռոյանը եւ Ռ. Մանուկյանը: Վ.Կռոյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած, չթափանցող վերք աջից, իսկ Ռ.Մանուկյանի մոտ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` արտաքին արյունահոսությամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական Վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ ՀՀՔննչական կոմիտեի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժին