Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարմիր գրքում» գրանցված թռչունները վտանգի տակ են (տեսանյութ)

Հասարակություն
Arrmash

Արմաշի լճերի քանակը կրճատվում է։ Այս մասին ահազանգում են բնապահպանները. «Ընդամենը 2 տարի առաջ Արմաշում եղել է 18 մեծ եւ 5 փոքր լիճ։ Այսօր մնացել է միայն 3 մեծ լիճ»,- ցավով նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով Արմաշում է եղել մի քանի օր առաջ։ Լճերը չորացնում են տարածքի սեփականատերը՝ վստահ է բնապահպանը։ Այդ տարածքը նրանք արդեն սկսել են օգտագործել որպես ցանքատարածք. «Մեր վերջին այցելության ժամանակ մենք տեսանք, որ այնտեղ գյուղատնտեսական մթերքներ էին ցանել»։ Լճերի չորացումը կհանգեցնի նաեւ կենսաբազմազանության կրճատմանը, անհանգստանում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահը. «Արմաշի լճերը արհեստական, ձկնաբուծական լճակներ են, որտեղ բնակվում են 100-ից ավել ջրաճահճային թռչուններ։ Հայաստանի համար սա միակ տարածքն է, որտեղ այդպիսի քանակությամբ ջրաճահճային թռչուններ կան: Սա մեծ վտանգ է այս թռչունների համար»։ Ի դեպ, Արմաշում գտնվող թռչունների 20 տեսակ գրանցված է «Կարմիր գրքում»: Միակ լուծումը, ըստ տիկին Ադամյանի, այն է, որ այդ լճերը Բնապահպանության նախարարությունը վերցնի իր ենթակայության տակ կամ որևէ դոնոր կազմակերպություն գնի դրանք և դարձնի հատուկ պահպանվող տարածք: Armashhhh Arrrmash Լուսանկարները՝ Սիլվա Ադամյանի