Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նոր նախագահ ունի

Հասարակություն
justice-academy

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով: Հիշեցնենք, որ մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը: Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը. Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հովսեփ Բեդևյան-Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Համլետ Ասատրյան –Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Էմիլ Բաբայան- ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Հակոբ Մարտիրոսյան – Արագածոտն մարզի դատախազ Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին