Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսարձակին տակ». Հայաստանի և Ափյուռքի նորագույն պատմության ուրվագծեր

Հասարակություն
13

Խմբագրական, հասարակական, կուսակցական և մանկավարժական շուրջ հիսնամյա ճանապարհն է անցել Թեքեյան մշակութային Միության Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ, հասարակական գործիչ, հրապարակախոս Վաչե Սեմերջյանը, որի հեթական աշխատասիրությունը՝ ամփոփված երկհատորյակի մեջ, արդեն ընթերցողի սեղանին է։ Երկհատորյակն անվանած է «Լուսարձակի տակ»՝ ընդգծելու համար նրանում տեղ գտած հոդվածների նշանակությունը։ Այստեղ հավաքված են Սփյուռքին, հայաստանյան քաղաքական կյանքին, Արցախյան ազատագրական շարժմանը, ինչպես նաև Խորհրդային 15 հանրապետություններին նվիրված նյութեր, որոնց մեծ մասը ժամանակին տպագրվել է հիմնականում Ռամկավար ազատական կուսակցության «Նոր օր» պաշտոնաթերթում, ինչպես նաև Լոս Անջելեսի և այլ գաղթօջախների՝ մասնավորապես Միջին Արևելքի հայկական համայնքների հայատառ պարբերականներում ու հանդեսներում։ Վաչե Սեմերջյանը այսօր էլ նույն ավյունով շարունակում է աշխատել և հրատարակության պատրաստել իր հերթական հատորները, որոնք Հայաստանի և Ափյուռքի նորագույն պատմության համառոտ ուրվագծերն են ՝ շարադրված իրազեկ խմբագիր – հրապարագրի գրչով ։ ԼԻԼԻԹ ՔԵՀԵՅԱՆ Լուսանկարները՝ Ռոբերտ Կարապետյանի 2 5 4