Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 երեխայի մայրը` Սամվել Բալասանյանին. «էս քաղաքապետը բացարձակ չիդե` մենք կա՞նք, թե՞ չկանք». Ասպարեզ

Հասարակություն
alvard-1

Գյումրիում բնակվող Ալվարդ Ծառուկյանը 10 երեխայի մայր է, նրանցից 4-ն անչափահաս է: Ներկայում Լալայան փողոցի 123/038 տնակում Ա.Ծառուկյանն ապրում է 7 երեխայի հետ, մյուս 3 երեխաները ՌԴ-ում են: Ընտանիքի հայրը մահացել է մոտ 3 տարի առաջ` երկարատեւ հիվանդությունից հետո: Անչափահաս երեխաները Գյումրու խնամքի հաստատության սան են, տուն են վերադառնում շաբաթ եւ կիրակի օրերին: Ինչպես պատմում է տիկին Ալվարդը, իրենց ընտանիքի միակ եկամուտը պետության տրամադրած նպաստն ու թոշակն է, ամեն ամիս միայն էլեկտրաէներգիայի վարձը կազմում է շուրջ 20. 000 դրամ, ձմռան ամիսներին էլ ավելի բարձր է լինելու վարձավճարը, միայն թե ինչպես են մուծելու այն` տիկին Ալվարդը շվարում է՝ հենց մտածում է այս մասին: Նա թեպետ աշխատանք փնտրում է, սակայն չի հաջողվում գտնել: «Մի քանի անգամ օգնել է մարզպետը, բայց քաղաքապետարանը` բացարձակ, 1-2 անգամ սննդօգնություն են տվել, հետո հանել են ցուցակից, չգիտեմ ինչու»,-ասում է տիկին Ալվարդն ու պատմում, որ սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքները հիմնականում գնում են ապառիկ, պարտքը փակում են՝ հենց ստանում են նպաստ ու թոշակ: Դստեր ամուսնական նվերը եւս ապառիկ է գնել, միայն թե չեն կարողանում վճարել բանկի տոկոսները: «4 տղայի մայր եմ, բայց էսքան ժամանակ նախարարություն ուղարկած թղթերը, որ բերեմ, տեսնեք՝ կվախենաք… էսքան նամակների պատասխանները եկել են, հեչ բանով չեն օգնել. դիմեցի, որ այս տնակը սեփականաշնորհեն, էդպես էլ չեղավ»,-ասում է նա: Քայքայված տնակը, որտեղ 9 տարի ապրում են Ծառուկյանները, մինչ այժմ սեփականաշորհված չէ: տիկին Ալվարդի խոսքով, իրավասու մարմինները մերժում են այն սեփականաշնորհել` պատճառաբանելով կից քարե շինություն չունենալը: «Վարդան Ղուկասյանի վախտով պտի դիմեի տնակը սեփականաշնորհելու հարցով, էն էլ մինչեւ խելքի եկա, որ դիմեի, արդեն փոխեցին քաղաքապետին: Քաղաքապետարանում բացարձակ չէին էլ ուզում համակարգչով նայեին, թե նախարարությունից եկած նամակին ինչ պատասխան ունեն իրենք: Էն ժամանակ` նախկին քաղաքապետի ժամանակ, մարտի 8-ին Վարդան Ղուկասյանը մեզի կանչեց, հեռուստացույց տվեց, դրամական օգնություն կուտար, բանկոմատի քարտ կուտար, որ հետո ամեն ամիս 10. 000 ական դրամ օգնություն ստանայինք, իսկ էս քաղաքապետը բացարձակ չիդե` մենք կանք, թե՞ չկանք»,-ասում է նա: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում