Մեթոդական ուղեցույց՝ կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն առաջին իսկ խորհրդակցության ժամանակ ցուցում էր տվել սեղմ ժամկետներում կազմել մեթոդական ուղեցույց՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ ըստ սոցիալական խմբերի իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների վերաբերյալ: Հոկտեմբերի 17-ին քրեակատարողական վարչությունում անցկացված սեմիանար-խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վաղինակ Քոչարյանը քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց մեթոդական ուղեցույցը, որի նպատակն է աջակցել նշված ստորաբաժանումների աշխատակիցներին, խորացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, նպաստել դատապարտյալների հասարակություն վերինտեգրման և կրկնահանցագործության նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Սեմինար-խորհրդակցությանը մասնակցել և ելույթ են ունեցել նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը և ՀՀ հանրային խորհրդի անդամ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին