Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնագրային ծառայությունը կեղծ անձնագիր է տվել

Հասարակություն
pasport

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2003 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծվել են Լուսինե Վ.-ին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը, և նրա անվամբ կեղծ հիմքերով տրվել ու ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Կատարվում է նախաքննություն: