Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Համասյանը 2015 թվականի հանդես կգա 100 համերգով (տեսանյութ)

Մշակույթ
beccddc3553a25e64c8dd2323dec3d9b

Տիգրան Համասյանը կրկին Հայաստանում է ու կրկին համերգային ծրագրով։ Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ կոմպոզիտորն ու դաշնակահարը կներկայացնի ոչ միայն արդեն սիրված ու սպասված, այլ նաև նոր ստեղծագործություններ. «Առաջին անգամ եմ մենահամերգով ելույթ ունենալու Օպերայի բեմում։Կարծում եմ` հետաքրքիր համերգ է սպասվում, որի ընթացքում, բնականաբար, կլինեն նաև անակնկալներ: Կհնչեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում չեն հնչել, իսկ այն ստեղծագործությունները, որոնք վաղուց են ծանոթ հայ հանդիսատեսին, կհնչեն այլ տարբերակներով»։ Այսօր Տիգրան Համասյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստ է վերջերս Երևանի պետական կամերային երգչախմբի հետ պատրաստված համատեղ ձայնասկավառակը. «Ամբողջ ձայնասկավառակը հոգևոր ստեղծագործություններ են՝ 5-20-րդ դարի գործեր։ Հատուկ երգչախմբի ու դաշնամուրի համար մշակումները ես եմ արել»։ Համատեղ ձայնասկավառակը հանդիսատեսի դատին կներկայացվի միայն 2015-ի աշնանը։ Ծրագիրը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Եղեռնի զոհերի հիշատակին. «Այս խմբի հետ ծրագրում ենք 100 համերգ ունենալ այն երկրներում, որտեղ հայերը սփռվել են Ցեղասպանությունից հետո»։