Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է հիփոթեքային վարկեր տրամադրող բանկերի ցանկը

Հասարակություն
shenk

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակա¬րանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը: Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա¬կերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարա¬րությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինան¬սավորման պատրաստ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վարկատու) սպասարկման գրասենյակների հասցեներն են`   NN Անվանում Հասցե 1 ԱՇԻԲ գլխամաս Գրիգոր Լուսավորչի 13 2 ԱՇԻԲ Կենտրոն մասնաճյուղ Պուշկինի 21/1 3 ԱՇԻԲ Արաբկիր մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 41 4 ԱՇԻԲ Կոմիտաս մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 30 5 ԱՇԻԲ Կասկադ մասնաճյուղ Թամանյան 1 տարածք 70 Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-62-17-76 կամ 010-56-43-16 հեռախոսահամարով: Քաղաքաշինության նախարարություն