Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրագծի վթարը Կապանում մեծ ավերածություններ է արել. վեց ընտանիք կբնակվի հյուրանոցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jur1

Նոյեմբերի 2-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչից վնասվել են մոտակա շենքի բնակարանների պատուհանները. անհրաժեշտ է օգնություն:   Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ տեղի է ունեցել մայր ջրագծի վթար, ինչի հետևանքով խողովակից դուրս մղված ջրի շիթը (մոտ 20 մետր բարձրությամբ) կոտրել է 5 հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 5 մանկապարտեզի ապակիները, ինչից մասնակի ջրալցվել են մանկապարտեզի սենյակները, վնասվել են նաև մոտ 15 բնակարանների պատուհաններ. ողողված տարածքը կազմում է մոտ 6000 քմ:   «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով դադարեցվել է խողովակաշարից ջրի արտահոսքը: առավոտ     առավոտ..     առավոտ.... Ամբողջական հոդվածն այս հասցեով