Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակումից դուրս են բերել 2 տասնյակից ավելի մարդատար

Հասարակություն
4e317442b28ff78f628e0957375401a2

Նոյեմբերի 3-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն երթևեկելի հատվածից դուրս է եկել «ՎԱԶ 2101» մակնիշի 31 LS 467 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Ղ.): *** Նոյեմբերի 3-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Սարավանի ոլորանների հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 06 ՍՍ 735 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Զ): *** Նոյեմբերի 3-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած թաց ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա` 45 ուղևորով: *** Նոյեմբերի 3-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 14-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի» մակնիշի 37 DN 095 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.): *** Նոյեմբերի 3-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Ծովակ հատվածի 8-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: *** Նոյեմբերի 3-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Տաթև հատվածի 10-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶԵԼ» մակնիշի 183 OO 62 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Խ. Բ.): ԱԻՆ