Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես խուսափել աշնանային դեպրեսիայից (տեսանյութ)

Հասարակություն
a4af398655be1a448992f876cabe317c

Աշնանը հարկավոր է հնարավորինս շատ արևի տակ զբոսնել. խորհուրդ է տալիս Բժշկական գիտությունների դոկտոր Լիլիթ Հովհաննիսյանը. «Դա կօգնի խուսափել աշնանային դեպրեսիայից»։ Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն էլ շեշտում է՝ մահացության 50 տոկոսի պատճառը սրտանոթային հիվանդություններն են։ Մասնագետը խորհուրդ է տալիս հետևել առողջ ապրելակերպի կանոններին։ Նա նշում է, որ սրտանոթային մահացության մեջ զարկերակային գերճնշումն ամենատարածված խնդիրն է. ամեն երրորդը տառապում է այս խնդրով։ Բժիշկը կարևորում է սոցիալական գովազդների նկարահանումը, ինչը կարող է նպաստել հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Առաջիկայում սպասվող սքրինինգային ծրագրից պարոն Զելվեյանը մեծ սպասելիքներ չունի։ Ասում է՝ այդ հետազոտության արդյունքում եթե մարդկանց մոտ խնդիր հայտնաբերվի, նրանք շարունակելու են ոչինչ չանել այդ խնդիրը վերացնելու համար։