Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնական ֆիլմերի փառատոն Հայաստանում

Մշակույթ
8448cc7dd3069cd6178a4eb31eac3a8f

«Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոնի կազմակերպման նպատակն է Հայաստանին ներկայացնել ճապոնական կինոյի ժամանակակից զարգացումները»,- հայտնել է Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ֆիլմերի ընտրության հարցում հաշվի են առնվել ֆիլմերի ժամանակակից մոտեցումները, լուծումները, ինչպես նաեւ՝ հաջողված լինելը: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը: Սվետլանա Սահակյանի խոսքերով`արդեն երկրորդ տարին է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է, Ճապոնիայի դեսպանության եւ «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպած ճապոնական ֆիլմերի փառատոնին. «Քանի որ մշակույթի նախարարությունը մշտապես աջակցում է արտերկրի մշակույթը Հայաստանում ներկայացնելու ծրագրերին, տրամաբանորեն «Հիկարի» կենտրոնի առաջարկը հետաքրքրեց նախարարությանը, առավել եւս, որ կենտրոնի կողմից ներկայացվող ծրագրերը մշտապես ընդգրկուն են»: Այս տարի ճապոնական ֆիլմերի փառատոնը մեկնարկելու է նոյեմբերի 7-ին`Մոսկվա կինոթատրոնում, ավարտը նախատեսվում է նոյեմբերի 11-ին: Ավանդույթի համաձայն` փառատոնի բացմանը կմասնակցի Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչը: Փառատոնի շրջանակներում Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում կցուցադրվեն «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ» ֆիլմերը: