Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ դատարանում. Իրավաբան.net (տեսանյութ)

Հասարակություն
dat

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով դատաքննությունը: Մինչ այդ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեկ տասնյակի հասնող միջնորդություններ արեց: Օրինակ` դրանցից մեկով պաշտպանը խնդրում էր միջնորդել ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել` գործը քննող քննիչ Մուշեղ Ալեքսանյանի, մեղադրող դատախազի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Պարոն Սիմոնյանը հիմնավորելով իր միջնորդությունը` գործից փաստեր բերեց, որոնք, նրա խոսքերով` ապացուցում են, որ Աշոտ Առուշանյանին բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները խախտել են օրենքը, քննիչը թերություններով է իրականացրել գործի քննությունն, իսկ մեղադրող դատախազը քննիչի գործողությունների դեմ չի առարկել: Դատարանը մերժեց այս, ինչպես նաև պաշտպանի մյուս միջնորդությունները: Վերջին մի քանի միջնորդությունները դատարանն առանց խորհդակցական սենյակի գնալու էր մերժում, նույնիսկ չէր էլ պատճառաբանում, պարզապես հրապարակում էր իր որոշումը: Դատարանն անգամ մերժեց պաշտպանի այն միջնորդությունները, որոնց դեմ չէր առարկում մեղադրող կողմը: Դատական նիստի ընթացքում հունից ելան ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի հայրն ու մայրը: Պաշտպանը միջնորդել էր լրացուցիչ դատասեաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն իրականացնել` ֆիքսող տեսախցիկների տեսագրության վերաբերյալ, նա գտնում էր, որ քննիչ Մուշեղ Ալեքսանյանը մոնտաժել է այդ տեսագրությունը, դատարանը կրկին մերժեց: Լսելով դատարանի որոշումը, ամբաստանյալի ծնողները զայրացած սկսեցին բղավել: Դատական կարգադրիչները նրանց հեռացրեցին նիստերի դահլիճից, դատական նիստի ավարտին դահլիճ մտավ ամբաստանյալի հայրը` Լիպարիտ Առուշանյանը և կրկին դիմեց մեղադրող դատախազին ։ Ամբողջական հոդվածն այստեղ