Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քույրերն իրականացրին եղբոր երազանքը. Մատյանները՝ Մատենադարանին

Հասարակություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

5 գրչագիր մատյան ու 140 հատոր հին եւ հնատիպ գրքեր այսուհետ իրենց տեղը կզբաղեցնեն Մատենադարանի ցուցասրահներում։ Գրքերը նվիրաբերել են Բոստոնում բնակվող Ղրդյան քույրերը՝ իրենց եղբոր` Ռուբեն Ղրդյանի անձնական արխիվից։ Մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ղրդյանը կյանքն անցել է օվկիանոսից այն կողմ։ Արխիվը հավաքել է տարիների ընթացքում ու միշտ երազել դրանք Հայաստան բերելու մասին։ «Ամեն ժամանակ, որ տունը հյուր էր լինում, իջնում էր եղբայրս ու հպարտությամբ ցույց էր տալիս, ասում էր նայեք, Հայաստան պիտի էս բոլորը գնան»,- պատմում է քույրերից մեկը։ Ռուբեն Ղրդյանը չի հասցրել իր երազանքն իրագործել։ Նրա մահից հետո քույրերը որոշել են եղբոր երազանքն անկատար չթողնել։ Այսպիսի ցուցանմուշները Մատենդարանի համար անգնահատելի են։ Վերջին 5 տարիներին մոտ 1500 ձեռագիր է ավելացել մատենադարանում, որի 90 տոկոսը նվիրատվության արդյունք է։ Որպես երախտիքի նշան՝ Մատենադարանի տնօրինությունը Ղրդյան քույրերին հանձեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ։ Ավելին՝ տեսանյութով քիչ անց