A
A
Վլադիմիր Հակոբյանը մնաց առանց մրցանակի
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Քաթար Մաստերս միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին տուրում մեր գրոսմայստերն անվստահ անցկացրեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ պարտիան եւ պարտություն կրեց: Այդպիսով, նա չկարողացավ ավելացնել միավորների քանակը (6) եւ զրկվեց մրցանակային տեղից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի գրոսմայստեր Յու Յանջինը, որը վերջին պարտիայում հաղթեց միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկին եւ շախմատային լեզվով ասած փոխատեղում կատարեց մրցաշարային աղյուսակում: