Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է դրամը դարձնել մեր երկրի փայլուն տնտեսական ապագայի հիմքը».168.am

Տնտեսություն
Armen_Papazyan

Դրամագետ, ֆինանսական խորհրդատու և նորարար Արմեն Փափազյանի հետ ՀՀ տնտեսության թեմայով զրուցել է 168.am-ը. Եթե նույնիսկ դրամի վերջին արժեզրկումը համաշխարհային միջազգային շուկաների մեջ գտնում է ինչ-ինչ դրդապատճառներ, բայցևայնպես, Հայաստանի դրամական իրավիճակն էլ ինքնին շատ լուրջ խնդիրների առջև է: Հստակ է, որ այսօր դեպի Հայաստան նոր արտարժույթի մուտքի կարիք կա: Հայաստանը պետք է առանց հետաձգելու աշխատի և շահի արտարժույթ, որպեսզի կարողանա կատարել իր արտարժութային բոլոր պարտավորությունները: Դժբախտաբար, վերջին տասնամյակի ընթացքում կառավարությունն իր մտքի ամբողջ աշխատանքը, իր ողջ ջանքն ուղղել է վարկեր ապահովելուն և ներգրավելուն: Փոխարենը` նա պետք է ստեղծեր տեղական մի իրավիճակ, որ դրսից գային ոչ թե վարկեր, այլ՝ ներդրումներ: Այսինքն, այն գումարների մասին է խոսքը, որոնք պիտի զարգացնեն Հայաստանը՝ առանց արտարժութային պարտավորություններ ստեղծելու: Ստեղծված իրավիճակը կարող է Հայաստանի տնտեսության և ժողովրդի համար առաջիկայում լուրջ խնդիրներ առաջացնել: Արդյո՞ք ստեղծված իրավիճակն օգտակար ու նպաստավոր կարող է լինել երկրի ու ժողովրդի համար: Նախևառաջ, երբ դրամն արժեզրկվում է, դրսից արտարժույթ մտցնող կամ բերող բոլոր պրոցեսները շատ ավելի բարենպաստ իրավիճակում են հայտնվում՝ լինի դա զբոսաշրջիկային ճանապարհով երկիր մտնող արտարժույթը թե ընտանիքներին դրսից արվող փոխանցումները, որոնք ավելի դրամական արժեք են ունենում, ինչպես նաև՝ արտածումները, որ դրամի արժեզրկման դեպքում ավելի էժան են լինում դրսի աշխարհի համար: Սա մի իրականություն է, որ կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե ներքին տեղական գնաճ գոյություն չունենա, այսինքն, այս արժեզրկումը չտանի կամ չստեղծի վիճակներ, որ տեղական շուկայում գները բարձրանան, և ապրուստի ծախսը շատանա, արտադրողական ծախսերն ավելանան: Ուստի, այս օգուտները շատ կարճ ժամանակի համար կարող են գոյություն ունենալ, շատ շուտով կանհետանան, որովհետև գներն արժեզրկման դիմաց կբարձրանան, հատկապես` բոլոր ներմուծված ապրանքների վրա, և շատ անգամ սա նաև ազդում է տեղական ապրուստի, կյանքի որակի վրա: Ներմուծողներն այս դեպքում` արժեզրկված դրամի պատճառով, իրենց բյուջեի վրա թանկ նստող ապրանքները, բնականաբար, թանկ են հասցնում իրենց հաճախորդներին, այսինքն, գներն ու ծախսերը բնականաբար պիտի հարմարեցվեն: Ուրեմն՝ գնաճն անխուսափելի է, հետևաբար՝ այս արժեզրկման ճանապարհով օգուտ տեսնելը կարճաժամկետ է: Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա նկատի ունենալով մեր ներկա արտադրողական կարողությունը և համեմատելով երկրի արտահանումներն ու ներմուծումները և ներդրումների անխուսափելի գնաճը, կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում մի քիչ անիրական է արժեզրկումից արտահանումների աճ սպասել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ