A
A
Վարդան Պետրոսյանի պաշտպանը հետ վերցրեց միջնորդությունը. Փաստինֆո
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատավարության հերթական նիստի մեկնարկին միջնորդություն արեց իր նախորդ դատական նիստում կատարած միջնորդությունը հետ վերցնելու մասին:
Հիշեցնենք` դատական նախորդ նիստում Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդել էր տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցել՝ դատավարության մասնակից անձանց վիրավորելու, անհարգալից վերաբերմունքի համար:
Փաստաբանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանն իրեն «համբալ» էր անվանել և այդ մասին փաստող տեսանյութերն առկա են համացանցում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում