Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլոբբինգ»-ը Հայաստանում է

Բիզնես
Globbing_logo

Հայաստան է մուտք գործում իր նորարարական ու հեղափոխական մոտեցումներով հայտնի ամերիկյան «Գլոբբինգ» ընկերությունը, որը կոչված է մարդկանց տալ գնումներ կատարելու լիովին նոր փորձառություն`գլոբբինգ: Այն ամերիկյան և եվրոպական բազմազան և որակյալ շուկան հասանելի և կիրառելի է դարձնելու սպառողի համար՝ միևնույն ժամանակ ապահովելով սովորականից մի քանի անգամ մատչելի առաքում: Ընկերությունը հայտարարել է Հայաստանում շուրջ 55 աշխատատեղի ստեղծման մասին՝ ՏՏ, մարքեթինգի, լոգիստիկայի, ֆինանսների և սպասարկման ոլորտներում: Մոտակա մեկ տարում,կախված մասնաճյուղի արդյունավետ աշխատանքից, ծրագրված է աշխատատեղերի թիվը եռապատկել: «Գլոբբինգ»-ը նորարարություն է, որ կդառնա մարդկանց կենսակերպի անբաժան մասը։ Ընկերությունում աշխատանքի անցնելու համար կարելի է դիմել [email protected] էլհասցեով։