Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռնարկությունները չեն նպաստում զբաղվածության խնդրի կարգավորմանը (տեսանյութ)

Տնտեսություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

ՀՀ-ում ՓՄՁ-ները իրենք իրենցով ինովատիվ, արտադրողական չեն։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս երեւույթը ձեւավորվել է տարիների ընթացքում. «Տարբեր ռեֆորմների, վարչարարությունների, այլ խնդիրների պատճառով մենք ձեռնարկությունների մեջ ներդրումների, նրանց մոդեռնիզացիայի, իրենց արտադրողականության ապահովման հարցերով իրենք չեն զբաղվել կամ մոտիվացված չեն եղել։ Բանկային համակարգն էլ իր հերթին չի նպաստել արտադրողականության բարձրացմանը եւ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները մնացել են հին տեխնոլոգիական ցածր արտադրողականության մակարդակի վրա»։ Գագիկ Մակարյանը ասաց, որ վերջին ռեֆորմներով Հայաստանում մեկ անձի տարեկան արտադրողականությունը կազմում է 8500 դոլար, իսկ այդ թիվը Եվրոպայում 130-145 հազար դոլարի սահմաններում է. «Մենք ինչպես կարող ենք խոսել մրցունակության մասին եւ ինչպես կարող ենք խոսել թափանցիկ բիզնեսի մասին եւ ինչպես չխոսել կոռուպցիոն ռիսկերի մասին, քանի որ եթե ձեռնարկությունների վճարունակությունը ցածր է, ապա իրենք իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված են որոնել այլ ուղղություններ»։ Տնտեսագետը հավելեց, որ Հայաստանի շուկայի փոքր լինելու պատճառով փոքր եւ միջին ձեռնարկությունները չեն կարողանում նպաստել զբաղվածության խնդրի կարգավորմանը, իսկ պատճառը՝դրսում մրցունակ չլինելն է եւ իրենց գոյությունը պահում են ներքին շուկայում։ Թեեւ ՀՀ կառավարությունն ընդունում է օրենքներ, որոնք կարող են նպաստել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, սակայն դրանք, ըստ տնտեսագետ Գագիկ Մակարյանի, իրականացվում են կտորներով. «Մեզ մոտ ձեռնարկությունների շղթա պետք է լինի՝ համագործակցության առումով փոքրի ու խոշորի միջեւ։ Նույն ոլորտում պետք է թվաքանակով նմանատիպ ձեռնարկություններ, որ նույն արտադրանքն են թողարկում, այլապես նման է նրան, որ տափաստանում տարբեր տեղերում փոքր օազիսներ ենք ստեղծում եւ կարծում ենք, որ դրանով մենք կանաչապատել ենք տափաստանը եւ տիրել ենք դրան»։