Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն իր խոսքի տերը կլինի՞, թե՞ կվերադառնանք կոտրած տաշտակին (տեսանյութ)

Հարցազրույց
ec80a3c500b1b9e13d5c2ede964ea150

«Ա1+»-ի զրուցակիցն է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ ճակատում այս պահին անդորր է, եւ որքան այն կպահպանվի։ Ըստ Արշակ Սադոյանի, այո, հարաբերական անդորր է, բայց այն, ինչ հայտարարվեց Սերժ Սարգսյանի կողմից, հնարավոր չէ աչք փակել, թե ոչինչ չի եղել. «Ասել ես, պետք է անես, պետք է շարունակություն լինի, եթե ոչ՝ լուրջ հարված կլինի ՀՀԿ-ին, կարեւոր է՝ իր խոսքի տերը կլինի՞, թե՞ ոչ»։ Խոսքը վերաբերում է թե բիզնեսների ստուգումներին, թե մնացած մեղադրանքներին ու կասկածներին, որ հնչեցվեցին Գագիկ Ծառուկյանի հասցեին։ «Հայ ժողովրդի համար կախվածությունը օլիգարխներից կնվազի, եթե գործընթացը լուրջ հետեւանք ունենա, եթե ոչ՝ կվերադառնանք կոտրած տաշտակին»,- նշում է Արշակ Սադոյանը։ Նա նաեւ նկատում է, որ ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չունեցան Պերմյակովի հարցում։ Ավելին՝ տեսանյութով։