Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ քաղաքակրթություն, որևէ ազգ անհետ չի կորչում» (տեսանյութ)

Մշակույթ
cucahandes1

Նյու Յորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչը այս բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին է: Որևէ քաղաքակրթություն, որևէ ազգ անհետ չի կորչում, անգամ ցեղասպանություններն ու պատերազմներն ի վիճակի չեն վերացնելու գոյություն ունեցող սկիզբը, համոզված է Աննա Հարությունյանը: «Ու կյանքը սկսվեց» խորագիրը` սոսկալի ողբերգությունը վերապրած ժողովրդի նոր կյանքի խորհրդանիշն է. ցուցահանդեսը նա նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Յուրահատուկ տեխնիկայով ստեղծված այս կտավներում միաձուլվել են ազգային գեղանկարչության ավանդույթներն ու եվրոպական նկարչական արվեստի դասական ու նորարական սկզբունքները: Ավելին՝ տեսանյութով