Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

Պաշտոնական
կգն

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի  Դաշնության  կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:  Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց նաև կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը և խորացումը:   Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյաննիր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին: Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս  Վիկտոր Սադովնիչիի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ՌԴ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: