Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաների գործուղումների գումարը չի բավարարում

Պաշտոնական
karavarut1

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարությանն առաջարկեց 50 մլն դրամ ավելացնել՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար։ Առաջարկը հավանության արժանացավ։ ՀՀ վարչապետի վերջին՝ մարտի 4-ի որոշմամբ, օրինակ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը 2015 թվականի մարտի 14-18-ը կգործուղվեն Սենդայ (Ճապոնիա)` ՄԱԿ-ի աղետների, ռիսկերի նվազեցման համաշխարհային 3-րդ համաժողովին մասնակցելու համար: Այս ամիս մի շարք այլ պաշտոնյաներ կմեկնեն Մոսկվա, Մինսկ, Փարիզ եւ այլն