Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների (տեսանյութ)
Ապրիլին «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների, որոնք իրենց խոնարհումն ու հարգանքը կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 2-ին աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, 27-ին հայկական արմատներով օպերային հանրահայտ երգչուհի Մարիա Կուլեգինան, ապրիլի 29-ին`լեգենդար «Քրոնոս» քառյակը, որն ի դեպ Ցեղասպանության առիթով նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույումջյանին և որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այդ օրը: Ապրիլի 10-12-ը կկայանա Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոնային ընթերցումներ» խորագրով սեմինարը, որն ամեն տարի ընթանում է որևէ անդամ երկրում և համախմբում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստի մենեջմենթի առաջատար մասնագետների: Ավելին՝ տեսանյութով