Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախորդ շաբաթ իրականացված գործարքները. ԿԲ

Տնտեսություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

Մարտի 30-ից ապրիլի 3-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,736,020 դոլար 470,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 102,212,295 ԱՄՆ դոլար 472,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,400,000 ԱՄՆ դոլար 471,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով : Միջբանկային շուկայում իրականացվել է 750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,258,342 EUR 506,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 7,655,714  EUR 512,32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 694,145,633 ռուբլի 8.10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 209,862,189 ՌԴ ռուբլի 8.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.6 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն