A
A
«ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան խրվել է ճահճի մեջ
Ապրիլի 22-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Արծվաքար ավտոճանապարհին՝ «Սրբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ճահճանման զանգվածի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Ս. Կ.) 777 ՕՕ 27 պետհամարանիշի ավտոմեքենան: