Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան պետք է պետական մակարդակով ներողություն խնդրի». թուրք իրավապաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar3

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ և Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը համոզմունք է հայտնում, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պետք է պարտադիր ճանաչի, և ճանաչի ոչ թե գերտերությունների ճնշման ներքո, այլ՝ ելնելով սեփական մղումներից։ Թուրք իրավապաշտպանը Ցեղասպանության ճանաչումը նաև ազգամիջյան խնդիր է համարում՝ ընդգծելով, որ հայ և թուրք հասարակությունները պետք է ապրեն համերաշխության մեջ, իսկ դրա համար Հուսուֆ Ալաթաշը մի քանի դրույթ է շեշտում. «Թուրքիան պետք է շատ լուրջ քայլեր անի, առանց որևէ պայմանի, այս խնդիրը լուծելու համար՝ առանց դժվարություն ստեղծելու։ Նախապես Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և թուրքական իշխանություններն ակնհայտ ձևով և պետական մակարդակով ներողություն խնդրեն, ինչպես նաև ընկնեն փնտրտուքների մեջ, թե դրանից հետո հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության պայամաններ ստեղծելու համար էլ ինչ կարող է անել։ Նախևառաջ պետք է նաև առանց որևէ նախապայմանի սահմանները բացվեն և ընդունվի այն, որ խնդիրը նաև մարդկային խնդիր է»։   Մանրամասները՝ տեսանյութում