Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիան-Որոտան ճանապարհը բաց է միակողմանի

Հասարակություն
60094

Մայիսի 5-ին, ժամը 15.40-ին դրությամբ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հատվածն ամբողջովին մաքրվել է «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը,  մինչդեռ մեր թղթակիցը հենց նոր է վերադարձել այնտեղից, եւ տեղեկացնում է,  որ այն միակողմանի է բաց։ Հիշեցնենք, որ   մայիսի 4-ին, ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-15-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք (10x15 մ), ինչից ճանապարհի մոտ 15 մետրանոց հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի մասին տեղեկացվել են Սիսիանի ՃՇՇ պետը, «ԲՈՒՍՏ» ՍՊԸ տնօրենը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, ՏԻՀԳՄՀ վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատու աշխատակիցը: Հրշեջ-փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են ճանապարհահատվածը: