Տոնական միջոցառումների ծրագիր-ժամանակացույց
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70–ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող միջոցառումներ Ժամը 10:00-ին - ՀՀ ԱԺ, կառավարության, Կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորախմբի հրամանատարության, ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան երկրների դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակույթի ու գիտության գործիչների այցելություն Երևանի «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրքի մատուցում Անհայտ զինվորի հուշակոթողին: Ժամը 10:30-ին - ՀՀ ԶՈՒ, ՌԴ սահմանապահ և 102-րդ բազայի միացյալ ստորաբաժանումների զինվորական շքերթ «Անհայտ զինվորի» հուշակոթողի մոտ: Ժամը 11:00-12:00 - Կառավարական հանձնաժողովի անդամների, տոնակատարության մասնակիցների, պատերազմի վետերանների կողմից Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունների դիտում «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում: Ժամը 12:00-ին - Կառավարական հանձնաժողովի անդամների և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվին զինվորական տոնական հյուրասիրություն ՌԴ 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ կողմից կազմակերպված զինվորական վրաններում: Ժամը 13:00-ին - Հայրենասիրական երգեր, քայլերգեր ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան «Զորական» ու «Սարդարապատ» համույթների և ճանաչված մենակատարների մասնակցությամբ տոնական համերգ «Հաղթանակ» զբոսայգում: Ժամը 22:00-ին - Տոնական հրավառություն (70 համազարկ) Երևան քաղաքում: ՀՀ մարզկենտրոններում և քաղաքներում կազմակերպվող միջոցառումներ Ժամը 10:00-ին - ՀՀ զինված ուժերի և ՌԴ ԶՈՒ 102-րդ բազայի համահավաք վաշտերի զինվորական շքերթ Գյումրիում` «Մայր Հայաստան» հուշահամալիրում: Ժամը 10:00-20:00 - ՀՀ բոլոր մարզկենտրոններում տոնական միջոցառումների կազմակերպում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան պատերազմի վետերանների, ՀԿ-ների, ուսանողների, աշակերտների, զինծառայողների, երիտասարդական կառույցների մասնակցությամբ: - Այցելություններ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձաններ, ծաղկեպսակադրման արարողություն: - ՀՀ ԶՈՒ համահավաք վաշտերի հանդիսավոր քայլերթ, - Տոնական համերգ, - «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը» միասնական հոբելյանական մեդալի հանձնման արարողության կազմակերպում` զինվորական կայազորների պետերի, ՏԻՄ-երի և ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարների կողմից: