Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ փաստաբանը՝ Փաստաբանների միջազգային միության նախագահի խորհրդական

Հասարակություն
փաստաբան

Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական: Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ : Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 պետություններ ներկայացնող 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ: 1971թ. ի վեր միությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդում: Ներկայում Փաստաբանների Միջազգային Միության նախագահն է Պոլ Նեմոն: ՀՀ Փաստաբանների պալատը անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը 2013թ. դեկտեմբեր ամսից: