Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ իսկական օրդերները վառվել են տանկի հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
norair

Հայրենական մեծ պատերազմի վետերան Նորայր Առաքելյանը Անմար կրակի մոտ ծաղիկներ է դնում իր զոհված ընկերների հիշատակին։ 96-ամյա վետերանի հիշողության մեջ թարմ են իր եւ ընկերների սխրագործությունները։ «Այս բոլոր մեդալները խաղաղ պայմաններում եմ ստացել, իսկ իմ իսկական օրդերները վառվել են տանկի մեջ։ 6 հատ տանկ եմ կորցրել, բայց կռվել եմ»,- ասում է նա։ Ինչպե՞ս եք ապրում հարցին՝ պատասխանում է. «Դժգոհ չեմ, թոշակ տալիս են, բայց ես պիտի Ռուսաստանում թոշակ ստանայի, այնտեղ շատ են տալիս»։