Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից նոր տուժող կա. Առավոտ
Մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վիճաբանությունից տուժած Մուշեղ եւ Հարություն Զաքարյանները Գորիսի պետական համալսարանի շրջանավարտներ են: Պարզվում է՝ եղբայրներից ոչ թե մեկը, այլ երկուսն էլ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի արդյունքում: Մինչեւ այժմ լրատվամիջոցներով ներկայացվում էր միայն աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի մասին, մինչդեռ մյուս եղբայրը՝ Մուշեղը, նույնպես լուրջ վնասվածքներ ունի: Նա այսօր վիրահատվում է: «Մուշեղն ունի դիմածնոտային եւ քթի ոսկորների ջարդվածք, հայտնաբերել են այտոսկրի ջարդվածք: Նա հիմա Երեւանում է ու վիրահատության են տարել»,- Aravot.am-ին ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը: Նա հաստատեց, որ Զաքարյանները բարեկամական կապեր ունեն Բուդաղյանների հետ, բայց վստահեցրեց, որ ծեծկռտուքը Բուդաղյանների հայտնի դեպքի հետ կապ չունի: «Զաքարյան եղբայրները մշտապես աչքի են ընկել իրենց նորմալ առաջադիմությամբ ու լավ վարքով, հնարավոր չէր նրանց կողմից սադրանքներ կամ կռվի հրահրում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով