Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը բացվել է

Հասարակություն
55753

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի (Մ8) 30-րդ կմ հատվածում մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց  է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն