Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամացույցով նոտագրված է նույնիսկ Մոցարտի 40-րդ սիմֆոնիան (տեսանյութ)

Հասարակություն
zham11

Անսարք եւ ոչ պիտանի՝ պապիկից ժառանգած ժամացույցներից պատրաստված կոլաժների հեղինակը՝ Աննա Ավագյանը, դրանց տվել է «ժամանակ» անվանումը. «Օրինակ՝«Տատիկի ժամանակները», «Ջազի ժամանակը», «Ժամանակի դիմակը», «Փախուստ ժամանակից» եւ այլն: Բոլոր անվանումներն էլ կապ ունեն կոլաժի պատկերի հետ. «Ժամացույցի մեխանիզմները պարզապես մեխանիզմներ չէին ինձ համար։ Մի մեծ աշխարհ էի տեսնում ներսում. աստղեր, լուսիններ, մարդուկներ։ Մեկ-երկու կոլաժ պատրաստելուց հետո պատկերը պատկերի հետեւից գալիս էին եւ բավականին մեծ հավաքածու ստացվեց»: Աննայի պապը ժամագործ էր, եւ 11 տարեկանից աղջիկը հետեւել է, թե ինչպես են հին ժամացույցները նոր կյանք ստացել։ Աննա Ավագյանը մասնագիտությամբ լեզվաբան է, ընդամենը մի քանի ամիս է, ինչ պատրաստում է կոլաժներ։ Դրանցից մեկում պատկերված է բոլոր ժամանակների երաժշտությունը։ Նոտագրված է Մոցարտի 40-րդ սիմֆոնիան։ Մտահղացումներ տվել են նաեւ նրա երեխաները. «Անաստասիան, որը վառ երեւակայություն ունի, ինձ գաղափարներով էր օգնում, իսկ Դանիելը՝ 11 տարեկան տղաս, օգնեց գրել երգի նախերգանքը, որը նույնպես կոլաժները պատրաստվելու ընթացքում է գրվել»: Աննայի կոլաժներն 1-ին անգամ ներկայացված են «Նարեկացի» արվեստի միությունում, որը կրում է «ժամանակը հիմա է» խորագիրը։ Եթե ցանկանում եք բռնել ժամանակի զարկերակը եւ Աննային հնարավորություն տալ ստեղծելու նոր կոլաժներ, ապա ցուցահանդեսին կարող եք գնալ ոչ պիտանի ժամացույցներով։   Ավելին՝ տեսանյութով zham