Սեւանա լճում ցանցավանդակների թիվը կավելանա 2 անգամ. Էկոլուր
Այսօր Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսություն ստեղծելու հիմնական նպատակներն են` նմանատիպ տնտեսությունների կողմից Սևանա լճի և շրջակա միջավայրի վրա ազդեցության և էկոլոգիական ռիսկերի, ձկնաբանական, արտադրական և տնտեսագիտական ցուցանիշների` ձկների քաշաճի, կերակրման նորմաների, անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների և ընթացիկ ծախսերի, ձկան ինքնարժեքի, տնտեսության շահութաբերության գնահատումը:
Նախատեսվում է Կարճաղբյուր համայնքի հարեւանությամբ 2015-2016թթ. տեղադրել մինչեւ 12 ցանցավանդակ, որտեղ ձկան արտադրողականությունը յուրաքանչյուր ցանցավանդակում հասցվելու է շուրջ 685 տոննայի:Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության հիմնումը իրականանալու է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Համալիր ծրագրով նախատեսվում է ոչ միայն ցանցավանդակային տնտեսությունների հիմնում, այլեւ մանրաձկան արտադրություն, ձկնամթերքի վերամշակում եւ իրացում: Համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ. Սեւանա լճում տեղադրել 74 ցանացավանդակ` աճեցնելով Սեւանա լճում մինչեւ 50 000 տոննա ձուկ, որոնք կերակրվելու են 50 000 տոննա արհեստական կերով:
Եթե «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում» նշվում էր, որ ձկան կերը պարունակելու է ֆոսֆոր եւ ազոտ (նյութեր, որոնք նպաստում են լճի ճահճացմանը), ապա «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» հայտում ձկան կերի մեջ ֆոսֆորի ու ազոտի մասին խոսք չկա:
«Ծրագրի բնապահպանական ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար կօգտագործվի աշխարի լավագույն արտադրողների կողմից առաջարկվող էկոլոգիապես կայուն կեր, որի բաղադրությունը կազմում են բացառապես բնական գյուղատնտեսական մշակաբույսերը, ձկան ալյուրը և ձկան յուղը: Բացի այդ, նախատեսվում է մոդելային տնտեսությունում փորձարկել բնական կերով (գամարուսներ) կերակրման հնարավորությունները և արդյունավետությունը», -մասնավորապես նշված է հայտում: Ավելին՝ այստեղ