Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Համբարձման տոնն է

Հասարակություն
հհհ

Մայիսի 14-ին՝ ժամը 12:30-ին՝ հավարտ ս. պատարագի, ԱՀԹ Նորք-Մարաշի ս. Աստվածածին  եկեղեցու երիտասարդաց միությունը հրավիրում է Համբարձման տոնին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ երիտասարդները Երևանի N 2 հատուկ դպրոցի սաների հետ համբարձման երգերով կայցելեն  հիվանդանոց, թաղապետարան ու մարաշցիների տներ՝ ավանդական ջանգյուլումի տոնախմբության: Հավաքված նվերները կբաժանվեն Նորքի տուն ինտերնատի ծերերին: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին