A
A
Պաշտոնից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետը
Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը։ Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք Արա Դավթյանի աշխատանքից ազատումը կապ ունի վերջերս Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի հետ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ, պատասխանեցին. «Ոստիկանական համակարգում պարբերաբար տեղի են ունենում կադրային փոփոխություններ»։