A
A
Ուժեղ քամին պոկել է շենքի տանիքի ճաղավանդակները
Մայիսի 13-ին, քաղաքացին ՀՓՋ է դիմել առ այն, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել են Պարույր Սևակ փողոցի թիվ 103 շենքի տանիքի երկաթյա ճաղավանդակները, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա ճաղավանդակները: