Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալներն այսուհետ կարող են մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին

Հասարակություն
e30a27c9ebe3323a06299882760bd6e0

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մայիսի 13-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ևս 17 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր: Մինչ օրս նույնականացման քարտեր ստանալու համար դիմել է 356 դատապարտյալ, որոնցից 187-ը արդեն իսկ ստացել են նույնականացման քարտեր: Դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն: Դատապարտյալներին նույնականացման քարտեր հատկացնելու գործընթացը շարունակվում է:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին