Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակողմանի փակվել է միջպետական ավտոճանապարհը

Հասարակություն
acae20724c2b02d99be9006c4efaf27c

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 05: 00-ի սահմաններում, Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ հատվածում (Մ2) հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Այս պահին Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները լայնածավալ աշխատանքներ են տանում ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: