Հասմիկ Պողոսյան. «Հին խոսակցությունները թողնենք անցյալում»
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջարկում է հին խոսակցությունները թողնել անցյալում։ Խոսակցության թեման նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմն էր, որի ցուցադրության վրա, ըստ խոսակցությունների, արգելանք էր դրվել։ Հասմիկ Պողոսյանը հերքեց ֆիլմի ցուցադրության վրա արգելանք դնելու հանգամանքը՝ նախընտրելով չանդրադառնալ այդ թեմային։ Նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տան վաճառքի գործընթացին՝ հավաստիացնելով, որ ամերիկացին տունը ձեռք է բերել որպես տուն-թանգարան պահպանելու համար։ Նախարարի խոսքերով՝ ինքն առաջիկայում կայցելի ԱՄՆ եւ հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կհաղորդի հայ հասարակությանը։ Մշակույթի նախարարի խոսքերով՝ այսօր նախարարության առաջնային խնդիրը Համազգային եւ Մնջախաղի թատրոնների շենքերի հարցն է։ «Պետք է կառուցվեր Կոմիտասի տուն-թանգարանը, ինչը եւ արվեց, սակայն թատրոնների շենքային խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ավելացրեց Հասմիկ Պողոսյանը։ Ի դեպ, Մշակույթի նախարարությունը հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեք ճանաչել նաեւ հայկական քոչարի պարը։