Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են աղջկան կիսով չափ մերկացրել

Հասարակություն
5ebc17a19e151e01405afc521b4088e4

Ազգային ժողովում «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկմանը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոսեց նաև մայրուղիների կողքերին թափված աղբի մասին. «Օրինակ՝ երբ Սևան ենք գնում, այն Չայնի կոչված հատվածի ոլորանններում, աղջկա արձանի կողքերը աղբավայր է դարձել, աղջկան կիսով չափ մերկացրել են՝ քանդվել է, ձեռքն են հանել: Հիմա այս ծրագրի ենթատեքստում հնարավոր չէ՞ որոշակի ուղղորդել այս հարցը, ինչքան էլ մաքուր քաղաք լինի, բայց մայրուղիների մաքրությունն էլ կարևոր է»: Հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը համաձայնեց նրա հետ՝ ասելով. «Մայրուղիները և ոչ միայն, նաև միջմարզային, գյուղական ճանապարհներն ունեն փոքր ու մեծ տեղեր, որ աղբ է կուտակվում: Այս ծրագիրն անուղղակիորեն նաև դրան կօժանդակի, եթե քաղաքային համայնքներում լինեն կանոնավոր աղբամաններ»: Պարոն Մարգարյանն առաջարկեց հանձնարարել, որ մարզպետարանները մեկ մեքենա հատկացնեն՝ շաբաթը մեկ անգամ այդ մայրուղիների սպասարկման համար: Վաչե Տերտերյանը վստահեցրեց՝ պարբերաբար խնդրում են Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ աշխատող ճանապարհը սպասարկող ընկերություններին այդ խնդրին ուշադրություն դարձնել. «Ծրագրի շրջանակում կփորձենք լուծումներ գտնել»: