Գզգզված դրոշը մեր գզգզվող պետության վկան է
Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին: Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության մասին: Եթե 3 օր առաջ սույն վարչական շրջանի ղեկավարի հեռախոսը հասանելի կամ անջատված չլիներ, ապա ես հեռախոսով բարեկամաբար կխնդրեի փոխել պետական դրոշն ու այս հրապարակումը չէի անի, կմտածեի՝ մարդ ես, վրիպել է:
Սակայն 3-րդ օրն է ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակապ հաստատել
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար պարոն Սարգսյանի հետ, որպեսզի ասեմ, որ
ՀՀ դրոշը պետության խորհրդանիշ է և պետական պաշտոնյան, որպիսին ինքն է,
պարտավոր է պահպանել այն, նամանավանդ որ Երևանի բյուջեով հսկայական
գումար է նախատեսվել այդ ծրագրի իրականացման համար:
Առիթից օգտվելով նաև ասեմ, որ Արշակունյաց պողոտան չպետք է ծառայի շարքից
դուրս եկած, մետաղի ջարդոն դարձած մեքենաների կայանատեղ, որոնց մասին ահազանգել եմ դեռևս մարտի 27-ին , սակայն այդ ջարդոնները դեռևս իրենց տեղում են:
Կից ներկայացնում եմ լուսանկար փաստերը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության ղեկավար
