Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու տնակային ավանների երեխաների ուղերձը աշխարհի մանուկներին

Հասարակություն
31

«Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է - Gyumri is our home երիտասարդական նախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները`  երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ: Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբ պատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։ Այսօր՝ հունիսի 1- ին այն փակցրեցին Գյումրու Սախարովի հրապարակի հարակից տարածքում գտնվող «Շիրակ կենտրոնի» նորակառույց գրասենյակի պատին: Միջոցառման ավարտին ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանի օժանդակությամբ Գյումրու անօթևան ընտանիքների երեխաներին բաժանվեցին փոքրիկ նվերներ: 8   1   2   3   4   5   6   7 Շիրակ կենտրոն