Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկադում ավտոմեքենա է շրջվել

Հասարակություն
Մատչելիության-ապահովում-Կասկադում

Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի» մակնիշի 004LL02 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ս., ծնվ.1996թ.) ավտոմեքենան շրջվել է, ուղևոր Ս.Յ.-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: