Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտության բաց դաս՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

Մշակույթ
mankakan-filharmonia

Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան Մանկական ֆիլհարմոնիայի սաներն այսօր բաց դաս էին անցկացնում հենց ֆիլհարմոնիայի շենքի մուտքի մոտ։ Երեխաների ծնողներն ու հարազատները, ինչպես նաեւ պատահական անցորդները կարող էին ունկնդրել նրանց կատարումները։ «Ընդհանուր բաց դասեր են բոլոր մշակութային ուսուցողական օջախների համար, Մենք ընդունեցինք այդ առաջարկը եւ լայն արձագանք գտավ»,- «Ա1+»-ին ասաց Մանկական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ալլա Նալբանդյանը։ Մանկական ֆիլհարմոնիայում գործում են տարբեր նվագախմբեր` ժողգործիքների, էստրադային, կամերային եւ այլն, ինչպես նաեւ վոկալ եւ պարային խմբեր։ Մոտ 200 սաներ այստեղ սովորում են անվճար։