A
A
Հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի շարժիչում
Հունիսի 7-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցում` թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.44-ին, մարվել՝ 12.46-ին: Ամբողջությամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի 34OT430 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Մ. Ս., ծնվ. 1985թ.) շարժիչի հատվածը: